HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ նպատակի կծառայի «Մայրաքաղաքային գնդի» տարածքը

Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ քննարկվում է Երևանում՝ Մոսկվայի տան հետնամասում գտնվող, ՊՆ հաշվեկշռում եղած տարածքի հետագա օգտագործման հարցը:

«Մայրաքաղաքային գունդ» կոչվող այս տարածքի շենքերը 19-րդ դարում կառուցվել են զինվորական ծառայության համար և հետագայում՝ տարբեր համակարգերի ժամանակ, ծառայել նույն նպատակին: Այստեղ են տեղակայված եղել Առաջին հանրապետության ռազմաուսումնական հաստատությունը, 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան (Թամանյանական դիվիզիա), Երևանի գունդը, ԱԱԾ սահմանապահ զորքերը և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը: Այստեղ է նկարահանվել «Նվագախմբի տղաները» հայտնի ֆիլմը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ու ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ավետիսյանն այցելել են տարածք՝ հուշարձան շենքերի առկայությունը պարզելու, կառույցների ներկա վիճակին ծանոթանալու և հետագա օգտագործման նպատակահարմարությունը որոշելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter