HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ» և «Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը որոշել է առաջադրել իր թեկնածությունը

Երեկ թերթին հաջողվել է վերջնականապես ճշտել, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը որոշել է մեծամասնական ընտրակարգով առաջադրել իր թեկնածությունն Ազգային ժողովի ընտրություններում: Նա, բնականաբար, ընտրել է իր հայրենի Տաշիր քաղաքը, որտեղ Կարապետյաններին պատկանող «Տաշիր» ընկերությունը տարիներ շարունակ բարեգործություն է արել, ուստի առանձնապես մեծ ջանքեր թափելու անհրաժեշտություն էլ չի լինի:

Այս տարածքում անցած ընտրություններում առաջադրվել և ընտրվել էր նրանց ազգականը` Սուրիկ Պողոսյանը, ով հոժարակամ կզիջի մանդատը: Այլ թեկնածուներ ևս հազիվ թե թիվ 32 ընտրատարածքում գրանցվեն:

 Երեքից մեկում

«Հայկական ժամանակ» օրաթերթը նույնպես անդրադարձել է Կարեն Կարապետյանի թեկնածությանը և նշել, որ, իրենց տեղեկություններով, Ս. Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավարը չի պատրաստվում ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում, այլ մտադիր է պատգամավոր դառնալ մեծամասնականով: Ավելին, թերթը, կրկին հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Կարապետյանն առաջադրվելու է ոչ թե թիվ 32 ընտրատարածքում, որտեղ գործող պատգամավոր է իր քրոջ ամուսինը, և որտեղից ինքն ընտրվել է նախկինում, այլ Լոռու մարզի մյուս երեք ընտրատարածքներից մեկում: Թիվ 32-ում, ըստ ամենայնի, կսատարի իր մերձավորներից որևէ մեկին:

«Հիշեցնենք, որ Լոռու մարզի մյուս երեք ընտրատարածքներում գործող պատգամավորներն են Արկադի Համբարձումյանը (ՀՀԿ), Վիկտոր Դալլաքյանը (անկախ) և Կարեն Սարիբեկյանը (ՀՀԿ):

Մեկնաբանություններ (1)

wolf
Կարեն Կարապետյանը ճիշտ քաղաքականություն է վարում:Նա չի ձգտում պաշտոնի ինչ,ինչ բաների համար,այլ պաշտոնը ծառայեցնում է ժողովրդի համար:Հաջողություն եմ մաղթում նրան իր որոշումների մեջ:Վստահ եմ նրա քայլերը օրինակ են ծառայելու շատերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter