HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Մյասնիկ Մալխասյան. «Սուրեն Սիրունյանը սուտ է ասում»

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը երեկ թերթի հետ զրույցում անդրադարձել է նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի' իր հասցեին արված հայտարարությանը: Նա ասել է, թե «Սիրունյանը սուտ է ասում»:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Սիրունյանը հայտարարել էր, թե հետ է վերադարձնում Եվրադատարան ուղարկված իր դիմումը, քանի որ «ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք», Մյասնիկ Մալխասյանը հայտարարել էր, թե եթե իրավիճակը փոխվի, Սիրունյանն այլ բաներ է ասելու:

Ի պատասխան Սիրունյանը հայտարարել էր, թե «ես ցանկանում եմ Մյասնիկ Մալխասյանին հիշեցնել, որ ժամանակին ինքը եղել է ՀՀՇ անդամ, ԵԿՄ անդամ, ՀՀԿ անդամ, «Արդարություն» դաշինքով եղել է պատգամավոր, «Առաջ, Հայաստան» լոզունգի տակ եղել է պատգամավոր, հիմա դարձել է ՀԱԿ անդամ»:
Մյասնիկ Մալխասյանը հակադարձել է Սիրունյանին' հիշեցնելով, որ ինքը միայն ԵԿՄ անդամ է եղել, որևէ կուսակցության անդամ չի եղել, այլ եղել է ՀՀԿ խմբակցության անդամ: «Սուրեն Սիրունյանի գրագիտությունը թերևս չի հերիքում դրանք իրարից տարբերելու»,- նշել է Մալխասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter