
«Ալյանս»-ը արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով է մասնակցելու
«Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին սեփական ցուցակով առանձին մասնակցելու վերաբերյալ։
Ինչպես հայտնում է կուսակցության լրատվական ծառայությունը, ցուցակը գլխավորելու է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Ցուցակը կներկայացվի նախընտրական արշավի սկզբում:
««Ալյանսը» միշտ պայքարել է ՀՀԿ֊ական մենիշխանության դեմ, եղել է առանց շեղումների ընդդիմադիր, հիմա սատարում է հեղափոխական իշխանությանը և, ըստ օրենքի պահանջի, ձևավորելու է այն չորս խմբակցություններից մեկը, որը, ներդնելով ինտելեկտ ու փորձառություն, միասնաբար աշխատելու է Հայրենիքի զարգացման համար»,- նշված է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Լուսանկարում կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն է
Մեկնաբանել