HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ՀՅԴ մտադիր է լսումներ նախաձեռնել ԱԺ-ում

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը թերթի հետ զրույցում ասել է, թե ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» առաջիկայում հանդես կգան ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությամբ: «Ու թեեւ իշխանական կուսակցությունների դիրքորոշումն այս հարցում հայտնի է, բայց խորհրդարանական ընդդիմությունը, պատգամավորի ասելով, կփորձի այդ խնդիրը քննարկման առարկա դարձնել նաեւ քաղաքական այդ հարթակում՝ ԱԺ-ում :

«Իշխանությունները հիմնականում խոսում են դրա տեխնիկական անհնարինության մասին, բայց մեր կարծիքով՝ դա քաղաքական կամքի խնդիր է»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ չմոռանալով հիշեցնել, որ այդպիսի լսումներ կազմակերպելու լիազորություն ԱԺ-ում ունեն միայն խորհրդարանի նախագահն ու հարցի համար գլխադասային՝ կոնկրետ դեպքում պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Նա նաեւ հավելել է, թե ՀՅԴ-ն մտադիր է այդ հարցն արտահերթության կարգով՝ որպես հրատապ, ԱԺ օրակարգ մտցնել՝ խնդրի կարեւորությունը եւս մեկ անգամ շեշտելու եւ քննարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter