HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Կարապետիչին հանրապետականացնելու փորձը տապալվել է

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` վերջերս ՀՀԿ կարկառուն ու առանցքային գործիչներից մեկի և ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի միջև երևանյան ռեստորաններից մեկում հանդիպում է տեղի ունեցել:

Տիգրան Կարապետիչը Ռուսաստանից հյուրեր է ունեցել և նրանց հյուրասիրելու համար հրավիրել ռեստորան, որտեղ էլ պատահաբար հանդիպել է ՀՀԿ ազդեցիկ ներկայացուցչին: Նրանց միջև զրույց է ծավալվել:

Զրույցի ընթացքում, ինչպես հայտնում են թերթի աղբյուրները, ՀՀԿ-ական գործիչն ու Կարապետյանը քննարկել են նախընտրական շրջանի գործընթացները, որի ժամանակ ՀՀԿ անդամը Տիգրան Կարապետյանին «թանկարժեք» առաջարկ է արել` միանալ ՀՀԿ-ին և ստանալ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական աթոռ ու քաղաքական լայն լիազորություններ: Սակայն Տիգրան Կարապետյանը վրդովված և հանրապետական գործչի համար անսպասելի մերժել է առաջարկը և հեռացել: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Տիգրան Կարապետյանը, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀԿ ազդեցիկ ներկայացուցչին ասել է. «Ավելի լավ է` երբեք քաղաքականությամբ չզբաղվեմ, քան ձեզ հետ մտնեմ խորհրդարան»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter