HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազությունում Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել են գործակցության նոր ծրագրեր

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատաիրավական համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում ՀՀ  դատախազության հետ համագործակցության ընդլայնմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես քննարկվել է ՀԲ-ի աջակցությամբ Եվրոպական  հանձնաժողովի կողմից նախաձեռնված ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրների մասնակցությամբ տարածաշրջանային ընդգրկման նոր ծրագրում ՀՀ դատախազության մասնակցության հնարավորություններին վերաբերողց հարցեր: Ծրագիրն ուղղված է մասնակից երկրներում դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարության 
մշակմանը, արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության բարձրացմանը, համակարգում բարեվարքության նորմերի կիրառությանը, դրանց վերաբերյալ շահագրգիռ շրջանակների իրազեկվածության և մասնակցայնության ապահովմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավթի Մելքոնյանը նման ծրագրի իրականացումը կարևորեց հատկապես արդարադատության ոլորտում և մասնավորապես դատախազական համակարգում առկա խնդիրների համակողմանի վերհանման և վերլուծման արդյունքում թիրախային լուծումներ գտնելու, ինչպես նաև քրեական 
դատավարության մասնակիցների մոտ դատախազական գործունեության վերաբերյալ անաչառ պատկերացումների ձևավորման տեսանկյունից:

Դավիթ Մելքոնյանը հյուրերին փոխանցեց այդ նախաձեռնությանը ՀՀ գլխավոր դատախազության մասնակցության և հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու պատրաստակամությունը՝ հիմնված ինչպես Եվրոպական կառույցների, այնպես էլ  ՀԲ-ի հետ տևական արդյունավետ համագործակցության ընթացքում ձեռք բերված փոխվստահության և փորձի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter