HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության հարցեր

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ամառային զորակոչի արդյունքների միջանկյալ ամփոփմանը նվիրված խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը։

Հանդիպման առանցքում որոշ հիվանդություններ ունեցող զորակոչիկներին մանրազնին հետազոտելու, համապատասխան բուժում կազմակերպելու և ըստ այդմ՝ հիմնավորված որոշումներ կայացնելու հարցերն էին։

Անդրադառնալով զորակոչի շրջանակում երիտասարդների առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության հարցերին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հատուկ ընդգծել է այն փաստը, որ շատ հաճախ  զորակոչիկները և նրանց ընտանիքների անդամները տեղեկացված չեն լինում, որ նախազորակոչակային և զորակոչային տարիքում մի շարք հիվանդությունների բուժումը՝ ներառալ վիրահատությունները, անվճար հիմունքներով կարող է կազմակերպվել համապատասխան ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում  և մասնագիտացված բժշկական կենտրոններում։

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է առաջիկա զորակոչի ընթացքում խիստ ուշադրության կենտրոնում պահել զորակոչիկների և նրանց ընտանիքների անդամների կողմից ներկայացված դիմում-բողոքների քննարկման գործընթացը՝ ընդգծելով այդ շրջանակում անհրաժեշտ մեխանիզմների կատարելագործման և ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի  գործունեության կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության 12.04.2018 թվականի N 404-Ն որոշմամբ սահմանված այն հիվանդություններին, որոնցով զորակոչիկները նախկինում ճանաչվում էին բուժման կարիք ունեցող կամ ոչ պիտանի։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է առաջիկա զորակոչի ընթացքում նույնպես ուշադրության կենտրոնում պահել նման խնդիրներ ունեցող զորակոչիկների հետազոտության և փորձաքննության գործընթացները, ինչպես նաև նրանց հետագա ծառայության կազմակերպման հարցերը, զորակոչի ավարտից հետո մանրակրկիտ վերլուծել նշված քաղաքացիների զորակոչի և զինվորական ծառայության ընթացքում առաջացող խնդիրները։

Հանդիպման ընթացքում, ի թիվս նշված հարցերի, քննարկվել են նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչի նախապատրաստական աշխատանքները։  Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված «Ակտիվ պահեստազոր» ձևավորելու գործընթացը կանոնակարգող որոշման նախագծին, ինչպես նաև պահեստազորում հաշվառված բժիշկ-մասնագետների ներգրավվամբ հավաքներ կազմակերպելու և նրանց ծառայության հատուկ պայմաններին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter