HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ձերբակալված ոստիկանների հարազատները փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը

Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական բաժանմունքի ձերբակալված աշխատակիցների հազարատներն առավոտյան փակել էին Երևան-Սևան մայրուղին:

Նրանք պահանջում էին ազատ արձակել Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորներին: Նրանք կասկածվում են ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ:

Դեպքի վայրում էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, ով ճանապարհը փակած քաղաքացիներին հորդորում էր բացել այն: Բացատարական աշխատանքներից հետո հարազատները քիչ առաջ բացել են ճանապարհը և երթևեկությունը վերականգնվել է:

Նշենք, որ ըստ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` խոշտագնվածը ՀՔԾ դիմում էր ներկայացրել՝ հայտնելով, որ հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել:

Լուսանկարը՝ Սուրեն Սահակյանի Ֆեյսբուքյան էջից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter