HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

49 համայնքում ՏԻՄ ընտրություններ են, որից 17-ը՝ Արմավիրի մարզում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքում: Դրանցից 25-ում ընտրություններն արտահերթ են: 49 համայնքից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Օրն ընտրական է Արմավիրի մարզի 17 համայնքում: Դրանցից 14-ում ընտրում են համայնքի ղեկավար, 3-ում՝ ավագանու անդամ: Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են նաև մարզի երկու՝ Էջմիածին և Արմավիր քաղաքներում: Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12, իսկ Արմավիր քաղաքում՝ 4 թեկնածու:

Տեղեկացնենք, որ նշված երկու քաղաքացիներից բացի համայնքապետ են ընտրում նաև Գեղակերտ, Լեռնամերձ, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Ծաղկունք, Դաշտ, Գետաշեն, Բերքաշատ, Արեվադաշտ, Ջրաշեն, Դալարիկ, Հայթաղ, Խանջյան համայնքներում:

Ավագանու անդամի ընտրություններ են Շենավան, Բաղրամյան (Բաղրամյանի տարածաշրջան) և Նորակերտ համայնքներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter