Այրվել է «Գոլդեն Քաբ» տաքսի ծառայության ավտոմեքենան
Հունվարի 25-ին'ժամը 10.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի թիվ 43 տան մոտ այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ այրվել է «ՎԱԶ 21-07» մակնիշի Տ 4420 համարանիշի (պատկանում է «Գոլդեն Քաբ» տաքսի ծառայությանը) ավտոմեքենայի սրահը' ամբողջությամբ և շարժիչը' մասնակի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել