HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/13 տեղամասում ընտրողները պասիվ են, վստահված անձինք` շատ

Այսօր Էջմիածնում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: 

Թիվ 14/13 ընտրատեղամասում առավոտվանից քաղաքացիների հոսքը շատ քիչ է: 

10:20 դրությամբ քվեարկել է ընդամենը 84 հոգի: Տեղամասում գրանցված է 1986 ընտրող: 

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Վարդանյանը նշեց, որ ամեն ինչ հանգիստ է ընթանում: 

Վստահված անձինք ունեն քաղաքապետի 12 թեկնածուներից 9-ը: 

Նշենք, որ Էջմիածնի  նախկին քաղաքապետ` Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Դիանա Գասպարյանը, ով ևս մասնակցում է այս ընտրություններին: 

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 49 համայնքում ՏԻՄ ընտրություններ են, որից 17-ը Արմավիրի մարզում են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter