HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/08 տեղամասում քվեարկել է ընտրողների ընդամենը 6 %-ը

Էջմիածնում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: 

14/08 ընտրատեղամասում գրանցված 1992 ընտրողից ժամը 11:00 դրությամբ ` մասնակցել է 129 քաղաքացի: 

Այս ընտրատեղամասում ևս վստահված անձանց թիվը շատ է. կա թվով 12 թեկնածու, գրանցված է 16 վստահված անձ: Հանձնաժողովի քարտուղար Եղիազարյան Նաիրայի խոսքերով` վստահված անձինք միմյանց փոխարինում են: 

Տեղամասում ներկա են նաև 4 տեղական դիտորդ: 

Օգնելու իրավունքից օգտվել է 2 քաղաքացի: 

Նշենք, որ Էջմիածնի նախկին քաղաքապետ` Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Դիանա Գասպարյանը, ով ևս մասնակցում է այս ընտրություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter