HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/16 տեղամասը հասանելի չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Էջմիածնում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: 

14/16 տեղամասերում ընտրողները պասիվ են:

Տեղամասում գրանցված է 1992 ընտրող, որոնցից ժամը 11:00 դրությամբ ընտրել է 143-ը: 

Հանձնաժողովի նախագահ Արծրուն Գևորգյանը հրաժարվեց թարմ տեղեկություններ տրամադրել` հայտնելով, որ հաջորդ տվյալը հրապարակելու է միայն ժամը 14:00-ին:  

Այս տեղամասը տեղակայված է էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի 2-րդ հարկում և հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: 

«Հետք»-ի այն նկատառմանը, թե տեղամասը դժվար հասանելի է, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ քաղաքապետարանն այս տարածքն է հատկացրել:

«Մեզ ավել ոչինչ չեն տրամադրել: Մանկապարտեզում ուրիշ հարմար տարածք չկա»,-եզրափակեց Ա. Գևորգյանը` հավելելով, որ այս տեղամասում ընտրությունները միշտ էլ երկրորդ հարկում են եղել: 

Նշենք, որ 12 թեկնածուներից 10-ն այստեղ ունեն վստահված անձ, տեղամասում կա 3 դիտորդ` տեղական կազմակերպություններից: 

Օգնության համար գրանցվել է 5 քաղաքացի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter