HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղակերտում ընտրողները քվեաթերթիկը գցում են քվեախցիկի մեջ

Այսօր Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում համայնքապետ են ընտրում: Թեկնածուները հինգն են: Ընտրապայքարի մեջ է նաև գործող համայնքապետ Սերյոժա Առաքելյանը: Նա համայնքապետ է արդեն 14 տարի:

Մյուս թեկնածուներն են` Արկադի Բարսեղյանը, Վարդան Կարապետյանը, Ցոլակ Հակոբյանը և Արման Ստեփանյանը: Գյուղում գործում է երկու ընտրատեղամաս, որոնք գտնվում են դպրոցի և մշակույթի տան  շենքերում: Դպրոցի ընտրատեղամասը` 15/02, տեղակայված է փոքր սենյակում և հնարավոր չէ ազատ տեղաշարժվել: Այս ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1055 ընտրող: Ժամը 12-ի դրությամբ քվեարկել էր 170 ընտրող: Այս ընտրատեղամասում զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: Ընտրողները քվեարկելուց հետո քվեաթերթիկը գցում էին տեղադրված երկու քվեախցերից մեկի մեջ: Այնպես էր ստացվել, որ բոլորը նույն քվեախցիկի մեջ էին գցում: Ստիպված քվեախցիկը տեղաշարժում էին, որ քվեաթերթիկը գտնեին: Ընտրողներից Ռոզա տատը նույնիսկ փորձում էր քվեախցի անցքից քվեաթերթիկը դուրս գցել, ինչը կանխեց հանձնաժողովի նախագահ Ջավահիր Ամիրխանյանը: Ինչպես նախկինում, հատկապես տարիքով մեծ ընտրողները գալիս են ընտրության և հայտարարում, որ օգնության կարիք ունեն: Երբ օգնող չի գտնվում շատ հանգիստ քվեարկում են և հեռանում: 12.30-ի դրությամբ, որպես օգնող, մատյանում գրանցվել էր 3 քաղաքացի:

Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter