HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հրազդանի համայնքի ղեկավարի թեկնածու Լևոն Ստեփանյանը կարևորում է երիտասարդների դերը համայնքի կառավարման գործում

Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությանը 24/1 ընտրատեղամաս քիչ առաջ ժամանեց անկուսակցական թեկնածու Լևոն Ստեփանյանը, նա ընտրության էր եկել տատիկի հետ: Համայնքի ղեկավարի թեկնածուն նշեց, որ կարևորում է համայնքներում երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաև կարևորեց առանց լծակների կատարվող աշխատանքը: Նա նշեց, որ քվեարկելու է հանուն արդարության, հանուն նոր Հրազդանի. «Հուսանք հրազդանցիները գիտակցաբար որոշում կկայացնեն»,- հավելեց Ստեփանյանը: Խոսեց նաև դպրոցի տնօրենների ընտրությանը մասակցելու մասին` շեշտելով, որ այդ դեպքերը պետք է բացառել: Ըստ նրա` Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենի խոսակցությունը լրագրողի հետ, որտեղ տնօրենը խոստանում էր մյուս թեկնածու Սևակ Միքայելյանի քարոզարշավին մասնակիցներ տանել, Սասուն Միքայելյանի լծակների պատճառով է եղել: Թեկնածուն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում ևս անդրադարձել էր ձայնագրությանը` նշելով, որ նման դեպքերը նոր Հայաստանում մերժելի են, իսկ մեղավորները պետք է պատժվեն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter