HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/07 տեղամասում արդեն քվեարկել է ընտրողների 12 %-ը

Էջմիածնում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: 

Ընդհանուր առմամբ տարբեր տեղամասերում քաղաքացիները պասիվ են: 

14/07 ընտրատեղամասում գրանցված է 1995 ընտրող, որոնցից ժամը 12:30- ի դրությամբ ընտրել է 236 քաղաքացի: 

Հանձնաժողովի նախագահ Սևակ Խաչատրյանի խոսքով` ընտրողները բավականին ակտիվ են:

Վտահված անձ ունի քաղաքապետի 12 թեկնածուներից 9:

Նրանց աթոռները տեղակայված էին այնպես, որ քվեախցի մի մասը տեսանելի էր (տես` գլխավոր լուսանկարում):

«Հետք»-ի այս նկատառմանն արձագանքեց հանձնաժողովի նախագահ Սևակ Խաչատրյանը` հեռացնելով տեղադրված աթոռները:

Տեղամասում ներկա են նաև տեղական դիտորդներ: 

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 49 համայնքում ՏԻՄ ընտրություններ են, որից 17-ը` Արմավիրի մարզում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter