HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայթաղում նվազել է օգնության կարիք ունեցողների թիվը

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այսօր ևս համայնքապետ են ընտրում: Համայնքապետ Մանվել Վարդանյանի դիմումի համաձայն վերջինիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել էին, և համայնքում իրականացվում են արտահերթ ընտրություններ: 

Թեկնածուները հինգն են: Դա է պատճառը, որ գյուղում ակտիվություն է նկատվում:  Ընտրողների հոսքն այնքան շատ է, որ հաճախ դուռը փակում են` կուտակումներ չլինելու  համար:

Հայթաղում գործում է երկու տեղամաս: Մշակույթի տանը տեղակայվել է 15/04 տեղամասը: Այստեղ ընտրելու իրավունք ունի 1105 ընտրող, ժամը 13-ի դրությամբ արդեն ընտրել էր 250 ընտրող: 

Նախորդ ընտրությունների ժամանակ անդրադարձել ենք, որ Հայթաղում շատ էին «օգնության կարիք» ունեցողները: Գրեթե յուրաքանչյուր չորրորդ տարեցը հայտարարում էր, որ չի տեսնում և իրեն օգնող է պետք: Այս անգամ նրանց թիվը կրճատվել է:

Ժամը 13.15-ի դրությամբ 15/04 ընտրատեղամասում գրանցվել էր 16 օգնող քաղաքացի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter