HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում դստեր փոխարեն ստորագրել է հայրը

Գայանե Մելքոնյանն այսօր ժամը 14:00-ին Արմավիր քաղաքի 16/13 ընտրատեղամաս էր եկել համայնքապետ ընտրելու:  Տեղամասում պարզվեց, որ  նրա փոխարեն ընտրացուցակի իր անվան դիմաց ստորագրվել և կնքվել է: Մոտ 10 րոպե ընտրողին սպասեցրին, որպեսզի պարզեն իրավիճակը: 

Վերջում հանձնաժողովի նախագահ Պավլիկ Հարությունյանը ենթադրեց, որ Գայանեի փոխարեն ստորագրել է ընտրող Լյովա Պողոսյանը: Գայանեին թույլ թվեցին, որ նա էլ ստորագրի Լյովայի փոխարեն:

Հանձնաժողովի անդամների կարծիքներում հակասություն առաջացավ` արդյոք ճիշտ են արել, որ այլ անձի դիմաց ուրիշին թույլատրել են ստորագրել:

Գայանեն արդեն ընտրել և գնացել էր, սակայն հանձնաժողովի նախագահը բացեց քվեարկության կտրոնների փոքրիկ տուփը և  փորձում էր գտնել հավանական քվեարկողին:

Եկավ Գայանեի մայրը, ով նախապես էր ընտրել և նշեց, որ ինքն ու ամուսինը քվեարկել են, սակայն չի երևում ցուցակում: Պարզվեց, որ Գայանեի փոխարեն ստորագրել էր հայրը: Եթե ընտրության գա Լյովա Պողոսյանը, նա էլ պետք է ստորագրի Գայանեի հոր փոխարեն:

Նշենք, որ  այս ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը չի կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել: Նույնիսկ նույն քվեախուց են մտնում մեկից ավելի անձինք, ինչը չի կանխվում:
 
Թիվ16/13 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1855 ընտրող: Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել էր 341 քաղաքացի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter