
Էջմիածնի 14/11 ընտրատեղամասում օրվա կեսին քվեարկել է քաղաքացիների միայն 20 %-ը
Այսօր Էջմիածնում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են:
14/11 ընտրատեղամասում, ինչպես քաղաքի այլ տեղանասերում քվեարկողներն այդքան էլ ակտիվ չեն:
Վերջին տվյալներով` 14:00 դրությամբ քվեարկել է գրանցված 1979 ընտրողից 400-ը:
Հանձնաժողովի նախագահ Աննա Գալստյանի խոսքով` «ամեն ինչ իր հունով է ընթանում»:
Վստահված անձ ունի 12 քաղաքական ուժից 6-ը:
Ներկա են նաև դիտորդներ տեղական կազմակերպություններից:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 49 համայնքում ՏԻՄ ընտրություններ են, որոնցից 17-ը` Արմավիրի մարզում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել