HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Էջմիածնի 14/19 տեղամասի նախագահի խոսքով` քաղաքապետի ընտրությունները լավ իմաստով «ձանձրալի են»

 

Էջմիածնում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: 

Առաջադրվել է 12 թեկնածու: 

Ինչպես քաղաքի այլ տեղամասերում, 14/19-ում ևս ընտրողներն ակտիվ չէին: 

15:49 դրությամբ` քվեարկել էր գրանցված 1980 ընտրողից 468-ը, ինչը կազմում է մոտ 23 տոկոս: 

Վստահված անձինք ունեն 12 թեկնածուներից 10-ը: 

Կան նաև դիտորդներ տեղական կազմակերպություններից:

Օգնողների թիվն այստեղ համեմատաբար շատ է` 11 հոգի: 

Հանձնաժողովի նախագահ Գրիշա Ամիրխանյանի խոսքով` դժվար թե մասնակցությունը գերազանցի ընտրողների թվի կեսը: 

«Ընտրությունները լավ իմաստով «ձանձրալի են»,- նշեց նա` պարզաբանելով, որ ոչ մի արտասովոր բան չի պատահում:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 49 համայնքում ՏԻՄ ընտրություններ են, որից 17-ը` Արմավիրի մարզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter