HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան է բացվել

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում այսօր Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությունն է տեղի ունեցել, որին ներկա է գտնվել քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ շնորհակալություն հայտնելով ստեղծագործական խմբին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ հուշակոթողը գալիք սերունդների համար կդառնա 2800-ամյա Երևանի յուրօրինակ խորհրդանիշ:

«Երևան 2800, պատկերացնում եք ինչ հինավուրց, հիանալի ու հազարամյակների պատմություն ունեցող քաղաքում ենք ապրում: Ավելի մեծ նվեր Երևանին՝ չէր էլ կարող լինել: Այս հուշարձանը, բացի նրանից, որ արվեստի գործ է, 2800 տարի անց դառնալու է խորհրդանշական ապացույց մեր ժառանգների համար, որոնք պեղումների միջոցով կգտնեն այն ու կիմանան, որ 2800 տարի առաջ Երևանում ապրել են իրենց պատմությունը հարգող հպարտ և երջանիկ քաղաքացիներ:    Ամենևին էլ պատահական չէ, որ այս հուշակոթողը տեղադրվում է արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Կարապետյանի անվան պուրակում: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոս տղաներին, որոնց շնորհիվ այսօր մենք խաղաղ պայմաններում կարողանում ենք վայելել արևոտ այս օրն ու Երևանի տոնը»,- նշել է Հայկ Մարությանը:

Կյանքի ու կենսատվության խորհրդանիշ հուշարձան-աղբյուրը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևանի հավերժությունը՝ հասկի ձևով: Հուշարձանը զարդարում են ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ  վիշապատեսք զարդաքանդակները, որոնք նաև պաշտպանիչ խորհուրդ ունեն:

Հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Մհեր Սիմոնյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter