HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միջադեպ Էջմիածնի 14/12 ընտրատեղամասում. քվեախցերը բավարար լուսավորված չեն

Էջմիածնի թիվ 14/12 ընտրատեղամասը գտնվում է քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցում: Տարածքը լավ լուսավորված չէ, և հատկապես տարեց ընտրողները չեն կարողանում ընտրել, օգնության կարիք ունեն:

Դիանա Գասպարյանի վստահված անձ Էդվարդ Իսկանդարյանը բավականին մոտ էր կանգնած քվեախցերին: Սեդա Օհանյանը տարիքով մեծ է: Թույլ լուսավորության պատճառով նա օգնության կարիք ուներ և օգնողին բարձրաձայն ասաց, թե ում օգտին է քվեարկելու: Իսկանդարյանը աղմուկ բարձրացրեց: Ակնհայտ էր, որ վստահված անձի դուրը չեկավ, երբ տատիկն այլ թեկնածուի անուն հրապարակեց:  

Նշենք, որ Է. Իսկանդարյանը ընտրատեղամասում արտոնյալ է, և հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Ենոքյանը դիտողություն չի անում, երբ շատ մոտ է կանգնում քվեախցերին կամ աղմուկ է բարձրացնում։ Նշված միջադեպն արձանագրվեց գրանցամատյանում։

Այսօր նաև կարճ ժամանակով խափանվել են նույն ընտրատեղամասի սարքավորումները: Հանձնաժողովի քարտուղար Սուսաննա Մկրտչյանն ասաց, որ երկու անգամ է խափանում եղել: Մասնագետին հրավիրել են, 10 րոպե անց թերությունը վերացվել է: Այդ ընթացքում քվեարկություն տեղի չի ունեցել:

Թիվ 14/12 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի 1971 ընտրող: Ժամը 18-ի դրությամբ քվեարկել է 632 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter