HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագնիում համայնքապետի հինգ թեկնածուներից երեքը բարեկամներ էին

Սուրեն Կոստանդյանը 299 ձայնով ընտրվել է Լոռու մարզի Վահագնի համայնքի ղեկավար։ 24/2 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գարիկ Ղուկասյանը հայտնեց, որ համայնքապետի ընտրությանը Վահագնիի 864 ընտրողներից մասնակցել է 536-ը։

Համայնքապետի պաշտոնի համար այսօր կայացած ընտրություններում մրցակցում էր 5 թեկնածու: Նրացից 3-ը՝ Կառլեն Օհանյանը, Լևոն Օհանյանը և Սուրեն Կոստանդյանը, բարեկամներ են: «Թեկնածուներից Սուրեն Կոստանդյանը քեռուս, իսկ Լևոն Օհանյանը հորեղբորս տղան է: ժողովուրդը ում ընտրի, նա էլ կաշխատի համայնքապետ»,- առավոտյան մեզ ասել էր թեկնածու Կառլեն Օհանյանը: Կառլենը այս տարվա մայիսին նշանակվել էր Վահագնիի համայնքապետի պաշտոնակատար: Վահագնիի համայնքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ 5 երեխաների մայր, մասնագիտությամբ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի, գործազուրկ Մերի Մուրադյանը: «Ես 25 տարի ապրում եմ Վահագնիում, և 25 տարվա մեջ Վահագնիում գրեթե ոչինչ չի փոխվել: Միայն մի քանի թաղամասեր գազիֆիկացվել են: Ոչ մի առաջընթաց չի եղել»,- ասում է Մերին:

24/2 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Ղուկասյանի գնահատմամբ՝ համայնքապետի ընտրությունը Վահագնիում ընթացել է բնականոն: «Խախտումներ չեն արձանագրվել: Վստահ եմ, որ մինչև ընտրությունների վերջը որևէ խախտում նույնպես չի արձանագրվի»,- ասել էր Գ. Ղուկասյանը:

Համայնքապետի մյուս թեկնածուները ստացել են հետևյալ քվեները՝ Կառլեն Օհանյան` 133, Լևոն Օհանյան` 73, Մերի Մուրադյան` 9, Սուրեն Վարդումյան` 10։ 

Անվավեր է համարվել 12 քվեաթերթիկ:

 

Գլխավոր լուսանկարում` Սուրեն Կոստանդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter