HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Այսօրվա ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43․28 %-ը 

Այսօրվա ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43․28 %-ը կամ 217 708 ընտրողից 94 222-ը։
Սրանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներն են։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Արարատի մարզի Լուսաշող համայնքում։ Այստեղ քվեարկության է մասնակցել ընտրողների 80․96 %-ը․ 415 ընտրողից 336-ը։ Իսկ քվեարկության ամենացածր ցուցանիշը արձանագրվել է Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում․ 8․89 տոկոս։
Ամենաթեժ պայքարող համայնքներում՝ Հրազդանում, Էջմիածինում, Կապանում և Արմավիրում քվեարկությունն այդքան էլ ակտիվ չի եղել։ Մյուս երեք քաղաքների համեմատ՝ Կապանում քվեարկության մասնակցությունը կարողացել է գերազանցել 50 տոկոսի շեմը․ այստեղ քվեարկության է գնացել ընտրողների 55 տոկոսը։
Հրազդանում, Էջմիածինում, Արմավիրում մասնակցության ցուցանիշը տատանվել է 34-36 %-ի շրջակայքում։
Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 25-ում` արտահերթ: 
Այդ համայնքներից 42-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter