
Մարաթոնյան վազք Երևանում
Այսօր Երևանում առաջին անգամ անցկացվեց ամբողջական մարաթոնի մրցում։ 2 ժամ 56 րոպեում 42,2 կմ վազքատարածությունն առաջինը հաղթահարեց ռուսաստանցի վազորդ Վիկտոր Խախուցկին «Լեգենդա» ակումբից։
Կանանց մրցավազքում լավագույն արդյունքը մարաթոնյան վազքում գրանցեց ռուսաստանյան «Վիկտորիա» ակումբը ներկայացնող Քրիստինե Վարդանյանը, ով եզրագիծը հատեց 3 ժամ 38 րոպեում։
Մարաթոնի արդյունքների մասին մանրամասն՝ այստեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել