HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար «Լամբադա» կամրջի վրա. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 25-ին'ժամը 09.12-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Լամբադա» կամրջի վրա տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը' պարամեդիկներով:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Նիսսան Իքս Թրեյլ» մակնիշի 010 ԼՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել եզրաքարից:

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդ, 1958 թվականին ծնված Թաթուլ Պողոսյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter