
Արմավիրում և Էջմիածնում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներն ընտրվել են
Նախնական տվյալներով՝ Արմավիրի համայնքապետ է ընտրվել Դավիթ Խուդաթյանը: Թեկնածուները Արմավիրում չորսն էին: Դավիթը 27 տարեկան է, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ:
Դավիթ Խուդաթյանը ստացել է 6693 քվե, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Օհան Հարությունյանը` 1626:
Դարձյալ նախնական տեղեկություններով՝ Էջմիածնում էլ համայնքապետ է ընտրվել Դիանա Գասպարյանը: Նա նույնպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է` ՔՊ անդամ:
Դիանա Գասպարյանի օգտին քվեարկել է 4519 մարդ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Սուրեն Մուրադյանի օգտին` 2028:
Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր 12 թեկնածու:
Նշենք, որ թե՛ Դավիթ Խուդաթյանը, թե՛ Դիանա Գասպարյանը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ էին համապատասխանաբար Արմավիր և Էջմիածին քաղաքներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել