HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զանգակատան համայնքապետ է ընտրվել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը

Երեկ կայացած արտահերթ ընտրություններով՝ Արարատի մարզի Զանգակատուն համայնքի ղեկավար է ընտրվել Հովիկ Կարապետյանը։

Վերջինս այս տարվա հունիսից զբաղեցնում էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Նրա օգտին քվեարկել է 685 ընտրողից 401-ը։ Մյուս թեկնածուն՝ Արմեն Մանուկյանը, հավաքել է 251 ձայն, երրորդ թեկնածուն՝ 28 քվե։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Զանգակատան մի խումբ բնակիչների պահանջով՝ համայնքապետ Էմիլ Սահակյանը հրաժարական էր ներկայացրել։ Նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ընտրության արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter