HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կրպակի վաճառողը քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել` հույս ունենալով, որ պայքարը ծրագրերի մեջ է լինելու

Արմավիր քաղաքի բանուկ փողոցներից մեկի հարևանությամբ է գտնվում Ժիրայր Աբրահամյանի մրգի ու բանջարեղենի փոքր խանութը: Երեկ խանութը փակ էր: Անհատ ձեռնարկատեր Ժիրայրը Արմավիրի համայնքապետի 4 թեկնածուներից մեկն էր:

Արդեն ամփոփվել են ընտրությունների նախնական արդյունքները: Ժիրայրը ամենաքիչ քվեներն է ստացել: Ընտրությանը մասնակցած 9937 քաղաքացիներից Ժիրայր Աբրահամյանին ձայն է տվել 159 ընտրող: Այդ թիվը նույնիսկ անվավեր քվեաթերթիկներից էր քիչ՝ 171:

Ժիրայր Աբրահամյանն անկուսակցական է: Որևէ քաղաքական ուժ կամ այլ խմբավորում չէր սատարում նրա թեկնածությունը:

Ամբողջ ընթացքում Ժիրայրը համեստ քարոզարշավ է իրականացրել: Արմավիր քաղաքում ծայրից ծայր, գովազդային վահանակների վրա մյուս երեք թեկնածուների նկարներն էին փակցված: Ժիրայրի նկարը բացակայում էր: Նրա փոքր գովազդային պաստառը գտանք հենց իր փոքր խանութի վրա:

Ժիրայր Աբրահամյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մինչև ընտրությունները ենթադրում էր, որ նոր իրավիճակում պետք է ծրագրերը քվե ստանային, այլ ոչ թե անձերն ու խմբերը: «Իմ առաջարկած ծրագիրը երևի ժողովուրդը չընդունեց: Ընտրությունը տեղի ունեցավ այնպես, ինչպես որ միշտ տեղի է ունենում Հայաստանում: Ես կարծում եմ՝ ժողովուրդն ընտրեց նոր իրավիճակ: Նախկին «ռեմոնտից» քաղաքացին հոգնել է, ուզում է նոր իրավիճակ, թեկուզ այն լինի ավելի վատը»,- ասում է Ժիրայր Աբրահամյանը:

Նա հայտարարեց, որ հավանաբար կզբաղվի իր փոքր բիզնեսով:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանը երեկ ընտրվեց Արմավիրի քաղաքապետ: Նա ստացել է 6693 քվե, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Օհան Հարությունյանը` 1626 քվե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter