HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակն առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 24-25-ը շրջանների զգալի մասում, 23-ին` հատկապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 7-9 աստիճանով։

Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Երևան քաղաքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև և թույլ անձրև։ Հոկտեմբերի 24-25-ը` հատկապես կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև: 

Հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter