
Մարզիկ զինծառայողը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը
Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին:
Մարզիկ զինծառայողը աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը նվաճել է 90+ քաշային կարգում:
Աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է: Մարզիկ զինծառայողը հաղթանակ նվաճել էր նաև Եվրոպայի առաջնությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել