HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի նախագահը հանդիպել է ավստրիացի իրավաբաններին

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունել է Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությանը՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Երվանդ Խունդկարյանը ողջունել է հյուրերին և հակիրճ ներկայացրել դատական համակարգի կառուցվածքը, դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքները, ինչպես նաև պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովմանը, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակին և բողոքները վարույթ ընդունելու հիմքերին ու մեխանիզմներին:

Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ հույս հայտնելով, որ հետագայում ևս հարթակներ կստեղծվեն երկու երկրների իրավաբանների փոխգործակցության խորացման և փորձի փոխանակման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter