HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը խրախուսել է «Ամբերդ ՀԷԿ» ընկերությանը

ՀՀ կառավարությունը որոշել է «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թ. նոյեմբերի 10-ը։ 2004 թ. ստեղծված ընկերությունն Արագածոտնի մարզի Օրգով գյուղում կառուցում է 3 ՀԷԿ-ից բաղկացած հիդրոէներգոկասկադ։

Առաջին ՀԷԿ-ն արդեն շահագործվում է, երկրորդի շինաշխատանքներն ավարտված են, իսկ երրորդի շինարարությունը շարունակվում է։ Նախատեսվում է կատարել մոտ 790 մլն դրամի ներդրում և ձեռք բերել չեխական արտադրության չորս գեներատոր, որոնց արժեքն է 370,5 մլն դրամ։ Ընկերությունն ունի 20 աշխատատեղ, որոնց թիվն առաջիկա երկու տարում կկրկնապատկվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter