Ինսուլինի լրացուցիչ խմբաքանակի գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով
Այսօր կայացրած մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է, որ ՀՀ 2012 թ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից ինսուլինի լրացուցիչ խմբաքանակի գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով։ Նախարարությանը թույլատրվել է նշված խմբաքանակը ձեռք բերել մինչև այդ նպատակով համապատասխան ֆինանսական հատկացման նախատեսումը։ Որոշումը հնարավորություն կտա ինսուլինակախյալ հիվանդներին լիարժեք ապահովել դեղերով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել