HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Մարինե Աֆրիկյանին պատկանող հասարակական սննդի կետում (Արմավիրի մարզ), որտեղ պատրաստվում և տեղում իրացվում է խոհարարական արտադրանք (փքաբլիթ կրեմով, կարկանդակ կարտոֆիլով, թռչնամսով, տավարի մսով, լահմաջո, փլավ, թանապուր, աղցան):

ՍԱՊԾ-ն հայտնում է, որ պարզվել է` արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, արտադրամասն ապահովված չէ հոսող տաք ջրով, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ: Առկա են եղել նաև իրացվող սննդամթերքի մակնշման խախտումներ:

Ա/Ձ Մարինե Աֆրիկյանի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter