HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Գևորգյանն ընդունել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հոկտեմբերի 23-ին հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։ Ինչպես տեղեկացնում է գյուղնախարարությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի առաջնահերթություններն ու ռազմավարությունը, 2018-2019 թվականների ծրագրերը։

Ողջունելով հյուրին՝ Գեղամ Գևորգյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ  այժմ մշակվում է գյուղատնտեսության քաղաքականության մատրիցան, որը հենք կհանդիսանա երկարաժամկետ ռազմավարության համար։ Գեղամ Գևորգյանը շեշտել է, որ այն  խարսխված է լինելու  նաև մինչև այժմ իրականացված ծրագրերի և մարտահրավերների վրա և նպատակաուղղված է լինելու  իրապես արդյունավետ, նոր տեխնոլոգիաներով հագեցած, գիտելիքահեն գյուղատնտեսության զարգացմանը։

«ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն այդ քաղաքականության մեջ իր ուրույն տեղն ունի և կարծում եմ՝ կունենանք համագործակցության լայն շրջանակ՝ համատեղ իրականացնելու այն ծրագրերն ու ուղենիշները, որոնք սահմանել ենք»,- նշել է Գեղամ Գևորգյանը։

Դմիտրի Գվինդաձեն իր հերթին կարևորել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ոլորտի դերը Հայաստանի տնտեսության համար։

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ներկայացրել է բանկի ընթացիկ վարկային պորտֆելը, համագործակցության հիմնական ուղղությունները, կիրառվող ֆինանսավորման գործիքները և նախատեսվող ծրագրերի շրջանակը՝ շեշտադրելով առկա ներուժի  առավել արդյունավետ իրացման հնարավորությունը՝ մասնավորապես մասնավոր ներդրումնային ծրագրերի ֆինանսավորման միջոցով։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման, փոքր ու միջին ագրոբիզնեսների զարգացման, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացման, մրցակցության խթանման, ինչպես նաև երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter