HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի սննդարդյունաբերությունը ներկայացված է Ֆրանսիայի «SIAL Paris» միջազգային ցուցահանդեսում

«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություններ հոկտեմբերի 21-25-ին Փարիզում մեր երկրի սննդարտադրության ոլորտի ներուժն են ներկայացնում «SIAL Paris» միջազգային ցուցահանդեսում։ «SIAL Paris»-ը ոլորտի նշանակալի ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում են սնունդ և խմիչք արտադրող 7000-ից ավելի ընկերություններ՝ աշխարհի 106 երկրներից։ Ցուցահանդեսի բացման օրը մեր երկրի տաղավար է այցելել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

«Բիզնես Արմենիա»-ն տեղեկացնում է, որ Հայաստանի տաղավարը միջազգային խոշոր և միջին դիստրիբյուտորներին ներկայացնում է օրգանական մեղր, մրգային և բանջարեղենային պահածոներ, մակարոնեղեն, վերամշակված մսամթերք, գարեջուր, կոմպոտներ, հանքային ջուր, թեյ, առանց շաքարի պահածոյացված մրգեր և ջեմեր։

«Սա հեռանկարային ու ճիշտ մարքեթինգային քայլ է։ Մեր երկիրը վերջին տարիներին ակտիվորեն աշխատել է դեպի ռուսական շուկա արտահանման ուղղությամբ, սակայն եվրոպական շուկայում ներկայանալը, եվրոպական դիստրիբյուտորների պահանջներին ու ստանդարտներին ծանոթանալը արտահանման պայմանագրեր ձեռք բերելուց բացի, մեծապես կնպաստի հայաստանյան արտադրանքի որակի ու մարքեթինգի զարգացմանը»,- նշել է Բիզնես Արմենիայի Միջոցառումների կառավարիչ Մարկուս Ազադյանը։

Հենց ցուցահանդեսի ընթացքում արդեն արտահանման պայմանագրեր են կնքվել։ «SIAL Paris-2018»-ում դիստրիբյուտորների ուշադրությունը գրավել են հայկական օրգանական մեղրը, ջեմերը, չրերը, թեյերը, առանց շաքարի պահածոյացված մրգերը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter