HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արայիկ Խանդոյանի հարազատները դեռ դիրքորոշում չեն հայտնել ՊՊԾ-ի գրավման գործը նրա մասով շարունակելու կամ կարճելու վերաբերյալ

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի հարազատները դեռևս դիրքորոշում չեն հայտնել նրա մասով գործի վարույթը շարունակելու կամ մահվան հիմքով կարճելու վերաբերյալ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր գնդի գրավման գործով դատական նիստ, որը հետաձգվեց՝ հաշվի առնելով վերը նշված հանգամանքը:

Արայիկ Խանդոյանի հարազատներից որևէ մեկը դատարան չէր ներկայացել: Գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը դատարանին հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ հարազատների դատարան չներկայանալն ու դիրքորոշում չհայտնելը պայմանավորված է հանգամանքով, որ  Խանդոյանի մահվան վերաբերյալ փաստաթղթերը դեռևս չունեն:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9-ին՝ սրտի կաթվածից:

Նշենք նաև, որ  այսօրվա դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը տասը ժամով հեռացվեց նիստերի դահլիճից: Վերջինս նիստից ուշացել էր, որի պատճառով դատական նիստն ուշ էր սկսվել:

Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց դատարան ուշ ներկայանալու պատճառի մասին, Կյուրեղյանը նշեց, որ խցանման մեջ է եղել: Դատավորն ասաց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նախկինում նման դեպք չի եղել, չի ցանկանում անդրադառնալ Կյուրեղյանի ուշանալու փաստին:

Կյուրեղյանը, սակայն, շարունակեց ինչ-որ բան ասել,  ու դատարանը նրան պարզաբանեց, որ ուշացումները կարող են դիտարկվել իբրև գործի քննությունից խուսափում: Ամբաստանյալի նկատմամբ երկու անգամ նախազգուշացման սանկցիա կիրառելուց հետո վերջինս շարունակում էր վիճաբանել ու ասաց, որ դատարանը կարող է իր նկատմամբ  նաև երրորդ սանկցիան կիրառել, որից հետո դատավորը նրան տասը ժամով հեռացրեց դահլիճից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter