HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր կարգավորումներ՝ արևային և հողմային կայանների համար

 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման նպատակով նոր լիցենզիաների տրամադրման, նոր սահմանաչափերի ամրագրման և սակագնային քաղաքականության իրականացման հիմնական կարգավորումների սահմանման մասին հարցերը:

Հանգամանորեն  քննարկելով վերոնշյալ հարցերը՝ հանձնաժողովն ընդունել է համապատասխան որոշումներ, համաձայն որոնց նախատեսվում է մինչև 5 ՄՎտ հզորությամբ հիշյալ էլեկտրակայանների կառուցման և շահագործման նպատակով տրամադրել համապատասխան լիցենզիաներ, ընդ որում՝ արևային էլեկտրակայանների մասով, մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, գումարային 100 ՄՎտ հզորության շրջանակում, իսկ հողմային էլեկտրակայանների մասով՝ առանց գումարային հզորության սահմանափակման։  Հստակեցվել են նաև սակագնային քաղաքականության կարգավորումները՝ ամրագրելով, որ նշված էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները կսահմանվեն բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հէկերի սակագնին (գործողը՝ 23,864 դրամ/կՎտժ ՝ առանց ԱԱՀ-ի)  հավասար, պայմանով, որ սակագնի առաջին որոշումն ընդունվում  է մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ), իսկ սակագնի առաջին որոշումը 2021թ. հունվարի 1-ից հետո ընդունվելու դեպքում՝ սակագները  կսահմանվեն,  2020թ. հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված, սակագնային կարգավորմանը համաձայն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter