HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները

ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Համաշխարհային Բանկի խմբի միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Ռավրիին:

Ինչպես տեղեկացնում է ՍԱՏՄ-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արտադրվող բուսասանիտարական վերահսկման ապրանքների Եվրամիության երկրներ արտահանելու հնարավորությունները: ՀԲ պաշտոնյային առավելապես հետաքրքրել են մեր երկրում սննդամթերքի, մասնավորապես՝ թարմ պտուղ-բանջարեղենի, անվտանգության ապահովման համար նախատեսված ենթակառուցվածքների առկայությունը, լաբարատոր կարողությունների մակարդակը: «Եվրոպական երկրներում սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները շատ խիստ են և ցանկալի է տեղեկանալ, թե դրանց ապահովման համար ի՞նչ հնարավորություններ կամ կարիքներ ունի Հայաստանը»,- ասել է Քրիստոֆ Ռավրին:

Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ այսօր Հայաստանում գործում է առնվազն երեք լաբորատորիա, որոնք հագեցած են սննդամթերքի անվտանգության լիարժեք ու համակողմանի փորձաքննությունների անցկացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ավելին՝ ունեն միջազգային հավատարմագրում: «Ցանկացած երկիր անվտանգ պտուղ-բանաջարեղեն արտահանելու համար մեր երկրում ստեղծված են բոլոր պայմանները, մասնավորապես՝ ՍԱՏՄ ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն մեկ տարի է ունի միջազգային հավատարմագրում և իրականացնում է միջազգային՝ այդ թվում և Եվրամիության կողմից սահմանված, չափորոշիչներին համապատասխան հետազոտություններ»,- ներկայացրել է տեսչական մարմնի ղեկավարը:

Բիզնես-հետաքրքրությունների առկայության պարագայում՝ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինն իր բոլոր կարողություններով կնպաստի Եվրամիության երկրներ հայկական անվտանգ պտուղ-բանջարեղենի արտահանմանը, վստահեցրել է ՍԱՏՄ ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter