HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարձրացվում է փոխադարձ վստահության շեմը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» հարցը:    

 Որոշման նախագծով էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում լրացումներ և փոփոխություններ կատարելու գործընթացի շրջանակներում,  հոկտեմբերի 2-ին կազմակերպվել է համատեղ քննարկում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  

Նիստում քննարկելով վերոնշյալ հարցը՝ հանձնաժողովը, կանոների հետագա կատարելագործման և հստակեցման, լրամշակումների միջոցով մատակարար-սպառող հարաբերություններում վստահության մակարդակը բարձրացնելու նպատակով, ի կատարումն 2018 թվականի աշխատանքային ծրագրի 22-րդ կետի, քվեարկությամբ ընդունեց որոշում, որի համաձայն. 

  1. Սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում կներառվի սպառողի համար ավելի ծավալուն տեղեկատվություն, ինչի շնորհիվ բաժանորդի համար ավելի վերահսկելի կդառնա սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի չափը:
  2. Առևտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձևը, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի որոշումը կիրականացվի ավելի ճշգրիտ՝ տարանջատված ըստ ցերեկային և գիշերային սակագնի.
  3. Սպառողի հարմարավետության և սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով, մատակարարը կպարտավորեցվի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:

Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում`  www.psrc.am:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter