HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի գործը քննող դատավոր Արշակ Վարդանյանը տեղափոխվել է վերաքննիչ դատարան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով դատավոր Արշակ Վարդանյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Նախագահի պաշտոնական կայքում ասվում է, որ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-117 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Արշակ Վարդանյանը նշանակվում է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Հիշեցնենք, որ այս դատավորի վարույթում էր գտնվում «Սասնա ծռերի»  11 անդամների գործը, ինչպես նաեւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter