
Կառավարությունը 2,1 միլիարդ դրամ տրամադրեց մի շարք կազմակերպությունների ԱԱՀ-ի վճարների մարման համար
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական մի շարք կազմակերպությունների՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով առաջացած հարկային պարտավորությունը մարելու նպատակով պետական բյուջեից հատկացնել 2 միլիարդ 111 միլիոն դրամ։
Այդ գումարից 520 միլիոն դրամը կտրամադրվի ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ին, 55 միլիոն դրամը՝ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ին, 214 միլիոն դրամը՝ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն»-ին, 134 միլիոն դրամը՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ին։
Բացի այդ, մշակույթի նախարարությանը կհատկացվի 547 միլիոն դրամ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ավելացված արժեքի հարկի գծով առաջացած հարկային պարտավորությունը վճարելու նպատակով:
Կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հարկային պարտավորությունների մարման նպատակով փոխանցվեց 638 միլիոն դրամ։
Այս նախագծով նաև պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» գումարը կրճատվեց 212 միլիոն դրամով, և այն փոխանցվեց պետբյուջե։
Մեկնաբանել