HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կառավարությունը երկու ընտանիքի նվիրեց իրենց զբաղեցրած բնակելի տարածքները

Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերում բնակվող երկու ընտանիքների կառավարությունը նվիրեց իրենց զբաղեցրած բնակելի տարածքները։ Դրանք ամրացված էին պետական գույքի կառավարման կոմիտեին։

Կոմիտեն նշված հասցեում ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ այդ տարածքների մի մասը փաստացի բնակեցված է, մյուս մասն օգտագործվում է հասարակական նպատակով, իսկ ընտանիքների մի մասը ներառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: Արդյունքում՝ պետգույքի կոմիտեին պատկանող տարածքները բաժանվել էին գույքային միավորների։

Կառավարությունը որոշեց այդ տարածքում բնակվող երկու ընտանիքներին նվիրել իրենց փաստացի զբաղեցրած տարածքները։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter