HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը լուծարեց Կարեն Կարապետյանի հիմնած «Թվային Հայաստան» հիմնադրամը

Կառավարությունն այսօրվա նիստին լուծարեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնած «Թվային Հայաստան» հիմնադրամը՝ լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացնելով 47 միլիոն 280 հազար դրամ՝ այս տարվա բյուջեի պահուստային ֆոնդից։

Հիշեցնենք, որ «Թվային Հայաստան» հիմնադրամը ստեղծվել էր 2017 թվականի օգոստոսի 3-ին և սահմանել, որ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության։ Հիմնադրամի գործադիր տնօրենն էր Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը։

Նախագիծը չզեկուցվող էր, արձանագրության մեջ նշվում է, որ գումարն անհրաժեշտ է հետևյալ ծախսերի համար՝ հիմնադրամի գրասենյակային տարածքի վարձավճար՝ 6 միլիոն 123 հազար 600 դրամ, գրասենյակային և այլ ծախսեր՝ 175 հազար դրամ, աշխատավարձ և այլ վճարումներ՝ 45 միլիոն 105 հազար 635 դրամ (այդ թվում՝ երկու աշխատակիցների (գործադիր տնօրեն և իրավաբան) երկու ամսվա աշխատավարձ, հաշվապահի հաշվապահական ծառայության վճար, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետևանքով վճարվելիք տուժանք՝ 2 ամսվա համար): Նշվում է նաև, որ հիմնադրամը բանկային հաշվին ունի 4 միլիոն 123 հազար 366 դրամ։

Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում լուծարել էր նաև Կարեն Կարապետյանի հիմնած ևս մեկ հիմնադրամ՝ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ը։

Լուսանկարում ձախից երկրորդը՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter