HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Համաներման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 29-ի և 31-ի արտահերթ նիստերում

Կառավարությունը հերթական նիստին առաջարկեց օրենսդիր մարմնին հոկտեմբերի 31-ին հրավիրել արտահերթ նիստ՝ օրակարգում համաներման նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ Հարցը զեկուցեց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Նիստը կհրավիրվի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին։

Օրակարգում է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։

Հիշեցնենք, որ նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը նախատեսված է հոկտեմբերի 29-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter