
ՊՆ հատկացումներից 86,8 միլիոն դրամ ուղղվեց գաղտնի ռեժիմով քննարկվող հարցի
Կառավարության նիստում որոշվեց 86,8 միլիոն դրամով նվազեցնել 2018 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը կատարված հատկացումները: Այս մասին նիստին ասաց պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Խնայողություններն ուղղվելու են այն ծախսերին, որոնց մանրամասները նիստի գաղտնի ռեժիմում զեկուցել է Դավիթ Տոնոյանը: Տեղեկացնենք, որ նիստի օրակարգում գաղտնի ռեժիմով քննարկվող երեք հարց կար, որոնք պետք է ներկայացներ պաշտպանության նախարարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել