Հոսանքազրկել են Նարեկ Հարթունյանին պատկանող ընկերությունը
Այսօր առավոտվանից էլեկտրաէներգայի համար վճարում չկատարելու պատճառով հոսանքազրկված է սփյուռքահայ ներդրող, Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը: Ընկերությունը չի կարողացել վճարել էլեկտրաէներգիայի համար, քանի որ 16.01.2012թ. Շենգավիթի հարկային տեսչության կողմից կալանք է դրվել գույքի, բանկային հաշիվների և դրամարկղի վրա` դրանով իսկ կաթվածահար անելով ընկերության բնականոն գործունեությունը:
Այս պահին ընկերության աշխատակիցները պարապուրդի են մատնված: Մտավախություն կա, որ եթե այսպես շարունակվի, և ընկերությունը չկարողանա բնականոն գործունեությունը շարունակել (կալանքների և նման այլ իրավիճակների պատճառով), հարկադրված պարապուրդը կվերածվի գործազրկության, և շուրջ 35 ընտանիքն կզրկվի իր հացը վաստակելու հնարավորությունից:
Հիշեցնենք, ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում 20.06.2011թ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչություն օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում, և հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Նույն ժամանակահատվածում «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ն հայացադիմում է ներկայացրել դատարան՝ վիճարկելով այն ստուգման ակտը, որով ընկերությանն առաջադրվել է շուրջ 111 մլն դրամի հարկային պարտավորություն:
«Դատական գործընթացը շարունակվում է, դեռեւս ապացուցաված չեն ընկերության դեմ առաջադրված մեղադրանքները, հետեւաբար բացարձակ ոչ իրավաչափ գործողություններով Հարթունյանների ունեցվածքի վրա ապօրինի արգելանք կիրառելն ունի երկու նպատակ. այն է` Հարթունյանները հրաժարվեն Սեւակ Արզարունու դեմ ներկայացրած հայցից եւ սնանկության վտանգից խուսափելու համար հարկադրված լինեն վճարել հարկային պարտավորությունները` գնալով իրենց սեփականությունից հրաժարվելու գործարքին»,- հայտնում է «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունը:
Մեկնաբանել