HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ վարչապետը ներկայացրել է ղեկավար-նախարարին

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը կառավարության աշխատակազմին ներկայացրել է պետական այդ մարմնի նորանշանակ ղեկավար-նախարար Արմեն Ավագյանին: Շնորհավորելով նրան` վարչապետը վստահություն հայտնեց, որ արդեն աշխատանքային մեծ փորձ ունեցող երիտասարդ մասնագետը կշարունակի այստեղ ձևավորված գործնական ավանդույթները, նաև` հանդես կգա նորամուծություններով ու թարմ աշխատաոճով:

Ա. Հարությունյանը կարևորեց կառավարության աշխատակազմում էլեկտրոնային կառավարման արմատավորումը, որը ներկա ժամանակի պահանջներից է: Վարչապետը ուշադրություն սևեռեց այն խնդրի վրա, որ հանրապետության նախարարությունների և պետական մյուս գերատեսչությունների հետ աշխատանքի համակարգումը պետք է դարձնել առավել արդյունավետ, միաժամանակ, հետևողական լինել քաղաքացիներից ստացվող նամակներում բարձրացված հարցերի կարգավորման ուղղությամբ:           

Վարչապետը գոհունակություն հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Սրբուհի Արզումանյանին` նախորդ ամիսներին նրա կատարած աշխատանքի համար:

Իր շնորհակալական խոսքում Ա. Ավագյանը հավաստիացրեց ներկաներին, որ համատեղ ուժերով կկարողանան հաջողությամբ կատարել կառավարության աշխատակազմին վերապահված բոլոր գործառույթները: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter